Ես մի բան էի ուզում` լինել ազատ. Ժան Պոլ Սարտր
Դուրս եմ գալիս փողոց: Ինչու՞: Դե որովհետև նույնքան անիմաստ է տանը մնալը: Նույնիսկ եթե ես մնամ, նույնիսկ եթե լռության հետ առանձնանամ մի անկյունում, միևնույն է, ինքս ինձնից ոչ մի տեղ չեմ փախչի: Ես գոյություն կունենամ այդ անկյունում, իմ ծանրությամբ կճնշեմ հատակը: Ես կամ:
Իսկ որտե՞ղ պիտի թաքցնեմ իմ անցյալը: Անցյալդ գրպան չես դնի, պետք է տուն ունենալ, որտեղ նրան կտեղավորես: Իսկ ես միայն իմ մարմինն ունեմ: Միայնակ մարդն իր միայնակ մարմնում չի կարող ներփակել հիշողությունները, դրանք դուրս կհոսեն իր միջից: Իսկ ես իրավունք չունեմ դժգոհել: Ես մի բան էի ուզում' լինել ազատ…