Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի «կանացի տարբերակում»
Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին կնկարահանվի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարքի ռեմեյքում, որտեղ բոլոր գլխավոր դերերը պետք է բաժին հասնեն կանանց, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին։
Ֆիլմի սցենարիստ Քրիստինա Խոդսոնը հայտարարել է, որ նոր կինոնկարը չպետք է դիտվի որպես Ջոնի Դեպի մասնակցությամբ ֆիլմերի կողմնակի արտադրանք, այն կդառնա «բոլորովին օրիգինալ պատմություն՝ նոր կերպարներով»:
Թե, որ կերպարն է խաղալու Ռոբին այս նախագծում, առայժմ չի հաղորդվում:
Ավելի վաղ Մարգո Ռոբին գլխավոր դերով հանդես է եկել է կոմիքսների հերոսուհի Հարլի Քվինի մասին պատմող՝ «Գիշատիչ թռչունները» ֆիլմում: Ֆիլմը DC կոմիքսների Էկրանավորման մեջ դարձել է ամենաքիչ հաջողվածը։ 100 մլն դոլար բյուջեով «Գիշատիչ թռչունները» վարձույթում 200 մլն դոլարից մի փոքր ավելի գումար են հավաքել: