Մակրոնն ընդունել է Ռուսաստան մեկնելու Պուտինի առաջարկը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ռուսաստան մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, հաղորդում է DW-ը:
Մակրոնի այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ, նա կարող է Մոսկվա մեկնել մինչեւ տարեվերջ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զարգացումը:
Ավելի վաղ Պուտինն ու Մակրոնը տեսահամաժողովի ռեժիմով 2 ժամ քննարկել են Լիբիայի իրավիճակը, բացի այդ, քննարկել են Լիբիայում ռուս վարձկանների ենթադրյալ ներկայությունը: