ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը միացել է երևանցիներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը (Լուսանկարներ)
Արտգործնախարար Մնացականյանը մասնակցել է պաշտպանիչ դիմակ բաժանելու միջոցառմանը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքյան էջում, որտեղ նաեւ լուսանկարներ են հրապարակվել․
«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական արշավի շրջանակներում միացել է Երևան քաղաքի բնակիչներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը», ասված է հաղորդագրությունում: