«Հարաբերությունները կպարզենք դատարանի միջոցով». ինչ չկիսեցին ռեփեր Սերյոգան եւ Դավիթ Մանուկյանը
Օլգա Բուզովայի սիրելի Դավիթ Մանուկյանը վերջերս երգ է ձայնագրել լեգենդար ռեփեր Սերյոգայի հետ։ Երգը ստեղծվել է հանրահայտ «Черный бумер» երգի հիման վրա։ Եվ կարծես ամեն ինչ լավ էր, երգը պատրաստ էր եւ սպասում էր իր աստղային ժամին, բայց ինչ-որ բան սխալ ընթացք է ստացել:
Դավան Instagram-ում տեղադրել է երգի շապիկը, եւ դրա վրա ոչ մի ակնարկ չկար օրիգինալ երգի հեղինակի մասին: Դա շատ է վրադովվեցրել Սերյոգային։ Այն աստիճան, որ նա Instagram-ում դիմել է Մանուկյանին։
«Ողջույն, Դավա։ Գնահատեցի շապիկը, զիլ է։ Բայց քեզ չի թվում, որ կա մեկ այլ տղամարդ, որը նույնպես կարող էր լինել շապիկի վրա, քանի որ նա նույնպես մասնակցություն ունի այդ ստեղծագործության մեջ։ Եւ առանց այդ տղամարդու թույլտվության երգն այդ տեսքով ընդհանրապես չի կարող թողարկվել։ Բանն այն չէ, որ նա շատ է ցանկանում երեւալ շապիկին։ Պարզապես նա արդեն խոստացել է մայրիկին։ Այնպես որ, ուղղվիր»։
«Սերյոգա, թրեքն այն մասին է, թե ինչպես եմ գնել մեքենա։ Սա իմ պատմությունն է։ Այնպես որ շապիկին դու չես լինի», - նույն կերպ հրապարակավ պատասխանել է Դավան։
Սերյոգան այնուհետեւ հրապարակել է հետեւյալ հաղորդագրությունը․ «Դու, հավանաբար, մոռացել ես, որ պայմանագիր ես ստորագրել, որն էլ հենց պաշտպանում է ինձ նման դեպքերից։ Այնպես որ, թող քեզ համար անակնկալ չլինի, որ այսօր թրեքը չթողարկվի։ Չեմ սիրում հարաբերությունները պարզել նման միջոցներով։ Եկեք պարզենք դատարանի միջոցով: Հաջողություն ճանապարհներին»։
Դավան, ի վերջո, Instagram-ի Stories բաժնում գրել է, որ երգը չի թողարկվելու։ Ի դեպ, մենք չենք զարմանա, որ այդ կերպ ռեփերները պարզապես սրում են հետաքրքրությունը նոր երգի նկատմամբ եւ շուտով, այնուամենայնիվ, կթողարկեն այն։