Համարձակ դեկոլտե, համբույրներ և սևամորթ բոյֆրենդ․ Իվան Ուրգանտի դուստրը չի թաքցնում իր զգացմունքները (Լուսանկարներ)
19-ամյա Էրիկա Կիկնաձեն վայելում է իր կյանքը ԱՄՆ-ում։ Իվան Ուրգանտի դուստրը որոշել է օգտվել պահից եւ անմահացնել սիրեցյալի հետ բուռն զգացմունքները։
Աստղի կնոջ առաջին ամուսնությունից ծնված դուստրը հանդիպում է սեւամորթ երիտասարդի հետ, որի անունը Մուսա է։ Վերջերս զույգը միասին մասնակցել է բողոքի ակցիաներին, որոնց ալիքը տարածվել է ԱՄՆ-ում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
Բայց աղջիկը ոչ միայն ակտիվիստ է, այլեւ նորաձեւության սիրահար: Հրապարակված նոր կադրերում նա կրում է ամառային սեքսուալ, նարնջագույն երանգներով զգեստ։
Խորը դեկոլտեով զգեստն ընդգծել է երիտասարդ գեղեցկուհու կուրծքը, իսկ նորաձեւ վզնոցներն ընդգծել են այդ հատվածը: Էրիկան գրեթե առանց շպարի է։ Նա շուրթերի համար ընտրել է միայն չեզոք փայլ։ Էրիկայի կողքին կերպարանք է ընդունել նաեւ նրա սիրեցյալը. Մուսան ներկայացել է կոճակներն արձակած վերնաշապիկով։ Նրա պարանոցը նույնպես զարդարում են շղթաները։
Հետեւորդենրը հերթական անգամ հիացել են զույգի ջերմ հարաբերություններով եւ Ուրգանտի դստեր ոճի նուրբ զգացումով: