Թուրքական լրատվամիջոցն «ամուսնացրել» է Վլադիմիր Զելենսկիին ու Վերա Բրեժնևային
Թուրքական «Hurriyet» առաջատար թերթն Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին սխալմամբ «ամուսնացրել» է դերասանուհի, երգչուհի Վերա Բրեժնևայի հետ։
Պարբերականը հոդված է հրապարակել կորոնավիրուսով հիվանդ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի մասին։ Միայն թե Ուկրաինայի նախագահի՝ կնոջ հետ ընտանեկան լուսանկարի փոխարեն լրագրողները նյութը նկարզարդել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառով, որում զույգի դերը կատարել են Վլադիմիր Զելենսկին և Վերա Բրեժնևան։
Ելենա Զելենսկայայի մասին հոդվածը, որին լուսանկարում փոխարինել են երգչուհի Վերա Բրեժնևայով, թողարկվել է հունիսի 17-ին, գրում է Glavcom-ը։