Ռիհաննան կերպարանք է ընդունել սեքսուալ ներքնազգեստով
Բարբադոսյան երգչուհի եւ դիզայներ Ռիհաննան նկարահանվել է կրքոտ ֆոտոշարքում: Նա ներկայացել է իր՝ Savage x Fenty ապրանքանիշի նոր հավաքածուից վառ ժանյակավոր ներքնազգեստով։
Ռիհաննան իսկապես գիտե, թե ինչպես սեքսուալ տեսք ունենալ, եւ, հետեւաբար, ստեղծում է բաներ, որոնք կզարդարեն ցանկացած կնոջ: Երգչուհու գայթակղիչ ներքնազգեստի շարքը ներկայացվում է ինչպես սովորական, այնպես էլ plus-size չափսերով:
Հավաքածուի զարդը դարձել է գոտիով կանացի վարտիքը։ Լուսանկարիչը երգչուհուն նկարահանել է թիկունքից, այնպես որ նրա հետույքը կադրում կենտրոնական տեղ է զբաղեցրել։
Ներքնազգեստը կատարյալ կերպով համադրվում է նրա փարթամ բարեմասնությունների հետ, որոնց վրա էլ, ըստ էության, դրված է եղել շեշտը։
Հետեւորդները հիացել են լուսանկարներով։ Ռիհաննան շատ հաճոյախոսություններ է ստացել։ «Այս լուսանկարների սեքսուալությունը գլխապտույտ է առաջացնում», «Ռումբ», «Քիմ Քարդաշյանը քեզնից այնքան է հեռու, որքան լուսնից», «Շատ սեքսուալ է», «Ամենագեղեցիկ», «Երազանքների բարեմասնություններ», «Դու խենթացնում ես», - գրել են օգտատերերը։