Հունիսի 19-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերային ժամերին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հունիսի 19-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերային ժամերին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում գիշերային ժամերին և երեկոյան տեղ-տեղ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33,
Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում: գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+29,
Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36):