Թուրքական մի շարք ընկերություններ մոտ 2 մլրդ դոլարի պարտք են վերցրել «Գազպրոմից»
Թուրքական մի շարք ընկերություններ մոտ 2 մլրդ դոլարի պարտք են վերցրել «Գազպրոմից», գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
«Թուրքական մի շարք ընկերություններ պարտքեր են կուտակել՝ մոտ 2 մլրդ դոլար ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմին»»,-գրում է պարբերականը:
Աղբյուրների խոսքով՝ չնայած նրան, որ խոսքը մասնավոր ընկերությունների պարտքի մասին է, այդ հարցը պետք է լուծել պետական մակարդակով, քանի որ ընկերությունները չեն կարողանա ինքնուրույն մարել պարտքը:
«Գազպրոմի» տվյալներով՝ Թուրքիա մատակարարումները 2019-ին կրճատվել են 35 տոկոսով:
Թուրքիայի EPDK էներգետիկ կարգավորիչի տվյալների համաձայն՝ չնայած Ռուսաստանը մնացել է գազի խոշոր մատակարարը, գազային ներմուծման նրա մասնաբաժինը կրճատվել է 33,61%-ով 2018-ին: Այս տարի «Գազպրոմը» զրկվել է թուրքական շուկայում առաջատարի դիրքը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, Կատարին, Իրանին եւ Ալժիրին: