Թուրքական օդուժը 81 քրդական օբյեկտ է ոչնչացրել Հյուսիսային Իրաքում
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գործող քրդական աշխատավորական կուսակցության 81 թիրախի վրա՝ անցած գիշեր մեկնարկած Pence-Kartal օպերացիայի շրջանակներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Օպերացիայի ընթացքում մեր երկրին, ազգին եւ սահմաններին սպառնացող ահաբեկիչների 81 օբյեկտ է ոչնչացվել: Դրանց թվում կան ապաստարաններ, պահոցներ եւ քարանձավներ: Ինքնաթիռները հաջող կերպով վերադարձել են իրենց ռազմակայաններ»,- հայտնել են գերատեսչությունում:Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ մտադիր է «պայքար մղել մինչեւ վերջին չեզոքացված ահաբեկիչը»:
Օպերացիան իրականացվում է հյուսիսիրաքյան Սինջար, Քարաջակ, Քանդիլ, Զապ, Ավաշին-Բասյան եւ Հաքուրք շրջաններում: Թուրքիայի զինված ուժերը միայն ինքնաթիռներ են կիրառում՝ Քրդական աշխատավորական կուսակցության թիրախների ուղղությամբ հարվածների համար: