Թուրքական կայքն անդրադարձել է հայկական ձեռագրերը վերականգնող անկարահայ Ավետիսի
Թուրքական Gazeteduvar կայքը հարցազրույց է պատրաստել հայկական ձեռագրերը վերականգնող անկարահայ Ավետիս Այդընյանի հետ։
Կայքը ներկայացրել է Ավետիսի կենսագրությունը՝ շեշտելով, որ միջնակարդ դպրոցն ավարտել է Ստամբուլի Բաքրքյոյի Տատյան դպրոցում, այնուհետ շարունակել ուսումը Բեյօղլուի Եսայան վարժարանում, որից հետո բարձրագույն կրթություն է ստացել Ստամբուլի համալասարանի մշակույթային արժեքների պահպանման եւ վերականգնման բաժնում։
Ավետիսը նշել է, որ առանց անձնական հետաքրքրասիրության նման աշխատանք կատարելը գրեթե անհնար է՝ շեշտելով, որ իր հետաքրքրությունն այս ամենի մեջ արթնացել է, երբ ուսումնասիրել է իր ընտանիքի տոհմածառը, եւ հայտնաբերել 19-20–րդ դարերին պատկանող փաստաթղթեր եւ հայերեն տառերով թուրքերեն գրքեր։ «Այնուհետեւ այդ արխիվը պահպանելու իմ ցանկությունը սկսիզբ դառավ այս ամենի».–ասել է Ավետիսը։
Ավետիսն իր խոսքում շեշտել է, որ հին գրքերի կամ ձեռագրերի վերականգնման գործում պետք է շատ զգույշ լինել, քանի օգտագործվող գործիքները կարող են վնասել, իսկ հետվերադարձը նախկին տեսքին դառնում է անհնար։