Ռուսաստանի 49 մարզերում հանում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ երկրի արդեն 49 մարզերում հանում են կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները: Դրանցից 43-ը առաջին փուլում են, հայտնում է «ՄԿ»-ն:
Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Գոլիկովան շեշտել է, որ մնացյալ մարզերը շարժվում են դեպի առաջին փուլ:
Փոխվարչապետն ընդգծել է, որ նոր հիվանդացածների աճի տեղաշարժը Մոսկվայից մարզեր է գնում: Ընդ որում՝ ամենօրյա աճի մեջ Մոսկվայի մարզի բաժինը մոտ 22-23 տոկոս է: