Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Լավրովն ու Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա, գլխավորելով ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար», տեղեկացրել են նախարարությունում:
Հունիսի 10-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում եւ Լիբիայում կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության վերականգնումը` աշխարհում համաճարակաբանական իրավիճակի բարելավման պայմաններում: