Թայվանում օդանավակայանը բնակիչներին առաջարկում է «երևակայական» ուղևորություններ
Թայվանի օդանավակայաններից մեկը եզակի լուծում է գտել այն ժամանակաշրջանի համար, երբ երկրում օդանավակայանների աշխատանքը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է CNN-ը:
Թայբեում Սունշան օդանավակայանը 90 մարդու հնարավորություն կտրամադրի ուղևորվելու «երևակայական» ուղևորության և զգալու անձնագրային ստուգման, օդանավի թռիչքի, վայրէջքի և տուն վերադառնալու փորձի բոլոր հմայքները:
Սունշանը երկրի մայրաքաղաքի կենտրոնում 2 միջազգային օդանավակայաններից մեկն է:
Հրապարակված գովազդային թերթիկի համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է 3 ուղեւորություն՝ հուլիսի 2-ին, 4-ին և 7-ին: Օդանավակայանի փոխտնօրեն Չին-Չին Վանգի խոսքով՝ յուրաքանչյուր ուղևորությունը կտևի կես օր և այցելուներին թույլ կտա ծանոթանալ անձնագրային ստուգման, օդանավ նստելու գործընթացներին և երկրի սահմանները հատելիս անցկացվող ընթացակարգերին:
Ուղևորությունների ավարտին մասնակիցներին սպասում են «խորհրդավոր էքսկլյուզիվ» նվերներ: