Serebro խմբի աղջիկներից մեկը հայտնվել է հիվանդանոցում
Serebro խմբի երգչուհիներից մեկը' Օլգա Սերյաբկինան հայտնվել է հիվանդանոցում: Խումբն այժմ համերգային շրջագայությամբ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ տեղի ունեցած ելույթներից մեկի ժամանակ Օլգայի ինքնազգացողությունը հենց բեմի վրա վատացել է:
«Ես կտրուկ ցավ զգացի կրծքիս և ստամոքսիս հատվածում: Ես ստիպված էի նստել, քանի որ դժվարությամբ էի ոտքի վրա կանգնում: Քիչ էր մնում ուշագնաց լինեի: Մենք փոքրիկ դադար տվեցինք. Երաժիշտները նվագում էին, իսկ կուլիսներում ինձ փորձում էին ուշքի բերել»:
Ելույթից հետո Օլգային տեղափոխել են San Francisco General Hospital and Trauma center հիվանդանոց, ուր բժիշկները երգչուհու մոտ ախտորոշել են սուր թունավորում: