Թուրքական դատարանը «լրտեսության» մեղադրանքով կալանավորել է ընդդիմադիր նշանավոր լրագրողի
Թուրքական դատարանը ընդդիմադիր նշանավոր լրագրողի է կալանավորել «ռազմական եւ քաղաքական լրտեսության» մեղադրանքով, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը:
OdaTV պորտալի լուրերի խմբագիր Մույսեր Իյլդըզը ձերբակալվել էր երկուշաբթի: Նա պաշտոնապես կալանավորվել է հինգշաբթի հարցաքննությունից հետո:
TELE1 հեռուստաընկերության ներկայացուցիչ Իսմաիլ Դուքելը, որը նույնպես ձերբակալվել էր Իյլդըզի հետ, ազատ է արձակվել:
OdaTV-ն, որն առցանց լրատվական պարբերական է, քննադատում է երկրի նախագահ Թայիփ Էրդողանի կռավարությանը: