Համացանցում հայտնվել է Ավրիլ Լավինի նոր երգը (տեսանյութ)
LifeStyleՀամացանցում հայտնվել է երգչուհի Ավրիլ Լավինի նոր երգը' 17 անվանումով: Այն կմտնի Ավրիլի 5-րդ ալբոմի մեջ, որը նա անհամեստորեն անվանել է "Avril Lavigne".
Նշենք, որ երգն առաջին անգամ հնչել է այս տարվա ապրիլին' Լոս Անջելսում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ: Երգչուհին բացատրել է երգի անվանումն այսպես. «Ես պատմել եմ, թե ինչիսի զգացողություն է լինել 17 տարեկան»:
Ավրիլ Լավինի նոր ալբոմը վաճառքի կհանվի նոյեմբերի 5-ից: Դրա մեջ տեղ են գտել Մերիլին Մենսոնի և Չադ Կրյուգերի հետ ձայնագրած զուգերգերը: