Կորոնավիրուս. Իրավիճակը Ռուսաստանի դաշնությունում
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի օրական աճը երկրորդ օրն անընդմեջ նվազում է, նոր դեպքերի թիվը կազմել է 8595, հայտնել են օպերատիվ շտաբից: Սա հիվանդացածների ընդհանուր թվի 1,8 տոկոսն է, ինչը 0,1 տոկոսով քիչ է, քան երկուշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահացել է 171 մարդ, դուրս գրվել 11 709-ը:
Ամենաշատ նոր պացիենտները Մոսկվայում են (1572), Մերձմոսկվայում (739) եւ Սանկտ Պետերբուրգում (318):
292 վարակակիր է գրանցվել Նիժեգորոդյան մարզում, 242՝ Սվերդլովսկի, 220՝ Վորոնեժի մարզերում: 38,1 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների:
Նախօրեին հաղորդվել էր 8985 նոր դեպքերի մասին: Այսպիսով, համաճարակի սկզբից ռուսական 85 մարզերում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 485 253: Նրանցից ավելի քան 242 հազարն առողջացել է, 6142 մարդ մահացել է: