Քեյթ Բլանշեթը բենզասղոցով վնասել է գլուխը (Լուսանկարներ)
Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը պատմել է, թե ինչպես է վերջերս վնասել գլուխը՝ աշխատելով բենզասղոցով: Այս մասին հայտնել է «Ռիդուսը»՝ վկայակոչելով Daily Mail-ին։
Աստղն Անգլիայի Սուսեքս կոմսությունում գտնվող իր ամառանոցում աշխատել է այդ սարքով, ինչի արդյունքում վնասվածք է ստացել։
«Ես լավ եմ։ Ես վիրավորվել եմ բենզասղոցով աշխատելու ժամանակ, իհարկե, հնչում է սարսափելի, բայց, իրոք, ոչինչ չի պատահել։ Գլխիս վրա միայն մի փոքր քերծվածք է մնացել», - պատմել է դերասանուհին։
Առաջին անգամ այս դեպքի մասին նա հիշատակել է մայիսի վերջին՝ Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի հետ հարցազրույցում: Այդ ժամանակ 51-ամյա Բլանշետն ասել է, որ իրեն հաջողվել է խուսափել կյանքի եւ առողջության համար անդառնալի հետեւանքներից։ Ի պատասխան Գիլարդը խնդրել է դերասանուհուն ավելի զգույշ վարվել վտանգավոր գործիքի հետ. «Ձեր գլուխը շատ հայտնի է։ Կարծում եմ ՝ հանդիսատեսը չէր ցանկանա դրանում սպիներ ու վնասվածքներ տեսնել»։
Բլանշետը նաեւ պատմել է, որ ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ իր կյանքը «վատ իրադարձություններով է» հագեցրել: Բացի այդ, վերջին մի քանի ամիսների ընթացքում նա ժամանակավորապես թողել է կինոկարիերան, որպեսզի ավագ որդուն օգնի պատրաստվել ավարտական քննություններին։