Google-ի ծրագրավորողների աշխատավարձերն ապշեցրել են վերլուծաբաններին
Google կորպորացիայում ստաժավորվող ծրագրավորողի ամսական աշխատավարձը հասնում է մոտ 6700 դոլարի, մյուս փորձաշրջան անցնողներն ամսական ստանում են 5800 դոլար: Այս մասին են վկայում կոմերցիոն ընկերությունների և կարիերայի մասին Glassdoor.com ռեսուրսի տվյալները:
Նշվում է, որ, որպես կանոն, ստաժավորվողների ամսական եկամուտներն աշխատանքի շուկայում ամենացածրերից մեկն են: Մինչդեռ այլ ընկերություններում ստաժավորվողները չեն վճարվում, ինչպես նաև կատարում են ոչ պատասխանատու աշխատանքներ: ՏՏ հսկայի պարագայում ամեն ինչ այլ է:
Ստաժավորումը տևում է 3 ամիս, այդ ընթացքում նրանք աշխատում են մոտ 20 հազար դոլար: Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ԱՄՆ բնակիչների ամսական եկամուտը կազմում է մոտ 2800 դոլար:
Glassdoor-ի ներկայացուցչի խոսքով՝ Google-ի նման շռայլության պատճառը տաղանդների համար պայքարն է: