Պետական համալսարանում 10 հազար դրամով բարձրացնում մտավորականի աշխատավարձերը ու հռհռում նրա վրա
Էլի ինչ-որ մարդիկ կացիններն առել և ընկել են մտավորականների-մտավորականության հետևից... Էլի ինչ-որ անհոդաբաշխ, գուցեև պատվիրված հոդվածներ են թխվում մտավորականության դեմ՝ հերթական անգամ փորձելով հանրությանը տրամադրել մտավորականության դեմ... Այս հերթական արշավանքի պատճառը բուհերում ուսման վարձերի բարձրացումն է: Ու ոմանք, քծնելու համար իշխանություններին, հայտարարում են, թե, տեսեք, ոչ թե իշխանությունները, այլ մտավորական ռեկտորներն են բարձրացրել վարձավճարները... Մտավորական ոչ մի ռեկտոր, եթե առաջնորդվում է երկրի շահերով ու խնդիրներով, եթե մտահոգված է, որպեսզի վաղը երկիրը նոր ու զարգացած մտավորականություն ունենա, երբեք չէր գնա ուսման վարձերի բարձրացմանը: Ուրեմն, մտավոր աշխատանք կատարողը դեռևս մտավորական չէ, ամեն մի ռեկտոր մտավորական չէ... Ու հենց նմաններով պետք չէ գնահատել մտավորականությանը, որի շարքերում գտնվողներից շատերը նույն ռեկտորների պատանդներն են դարձել... Նույն ռեկտորներն են հարստահարում նրանց, ողորմելի աշխատավարձ տալիս, գրպանում ահռելի գումարներ... Պետական համալսարանում 10 հազար դրամով բարձրացնում են մտավորականի, գիտնական-մանկավարժի աշխատավարձերը ու հռհռում նրա վրա... Այս հռհռացողներւ մտավորականներ չեն, այլ հոգով ու էությամբ անբարոյականներ, որոնք լծված են երկիրը ավերելու, մարդկանց երկրից հեռացնելու գործին...
Ուրեմն, խնդրանք ու պահանջ, ամեն մեկին մտավորական մի կոչեք...
Լևոն Մոջթաֆյան ֆեյսբուք: