Կանանց և տղամարդկանց համար ամենավտանգավոր և ռիսկային տարիքը
Գիտնականներն անցկացրել են մի շարք ուսումնասիրություններ: Նրանք փորձել են պարզել, թե որ տարիքն է վտանգավոր և ռիսկային կանանց և տղամարդկանց համար: Գիտնականների պնդմամբ' տղամարդիկ պետք է ուշադիր լինեն և հետևեն իրենց առողջությանը 40 տարեկանից սկսած, իսկ կանայք մինչ 30 տարեկանը: Այս եզրահանգմանը եկել են Տեխասի համալսարանի գիտնականները:
Պարզվել է նաև, որ կանայք մինչ 30 տարեկանը կարող են ունենալ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, իսկ տղամարդկանց մոտ 40-ից հետո: 40-ից անց տղամարդիկ գտնվում են ռիսկային գոտում, քանի որ նրանց մոտ մեծանում է ինֆարկտի վտանգը:
Գիտնականները պնդում են նաև, որ այդ ամենը հնարավոր է կանխել, եթե հետևողական լինեն առողջությանը: