Մոսկովյան բանկում պատանդներ պահողն ընդունել է իր մեղքը և չի կարողացել բացատրել իր արարքի պատճառը
Տղամարդը, ով Մոսկվայի կենտրոնում Զեմլյանոյ վալում գտնվող «Ալֆաբանկի» բաժանմունքում պատանդներ էր վերցրել, հարցաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տեսանյութը տարածվել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից։
«Մեղքը ընդունում եմ»,- ասել նա։ Տղամարդը չի կարողացել կարգին բացատրել, թե ինչու է պատանդներ վերցրել։ «Իմանալ ճշմարտությունը, ինձ հետաքրքիր է ճշմարտությունը»,- ասել է նա։ Քննիչի հարցին, թե ինչի մասին ճշմարտությունը, տղամարդը պատասխանել է․ «Իմ մասին»։
Իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքերով՝ ավելի վաղ կալանավորվածը պատմել է, որ երկու անգամ դատապարտվել է՝ գողության եւ ավտոմեքենայի առեւանգման համար։ Նա 34 տարեկան է, ծնվել է Նիժնեվարտովսկում, Մոսկվայում բեռնակիր է աշխատել։