Ասիմպտոմ և թեթև սիմպտոմներով քաղաքացիները վաղվանից տուն կուղարկվեն հյուրանոցներից և հիվանդանոցներից․ նախարար
Վաղվանից, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներում եւ հիվանդանոցներում կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվող թեթեւ կամ սիմպտոմներ չունեցող քաղաքացիները կուղարկվեն տուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
Նոր քաղաքացիները, որ չեն ունենա, կամ կունենան թեթեւ սիմպտոմներ, կմնան տանը, չեն հոսպիտալացվի։
Առողջության պահպանման առաջնային օղակները կզբաղվեն տանը գտնվող քաղաքացիների վերահսկողությամբ։ Նրանց հետ հեռավար դասընթացներ են տարվում։