Աննա Սեմենովիչը տանն անցկացրած երեկույթի ընթացքում վնասել է ոտքը
Հայտնի երգչուհի Աննա Սոմենովիչն իր տանը կազմակերպված տոնի ընթացքում վնասվածք է ստացել։ Նա ոլորելով վնասել է ոտքը։ Երգչուհին լուսանկարը հրապարակել է Instagram-ում։
Riafan.ru-ի հաղորդմամբ՝ եղել է ճաշկերույթ, ռեստորոնային ճաշատեսակներ ու ընկերուհիներ, ամենն, ինչ Աննա Սեմենովիչը ծրագրել է իր ծննդյան օրը կրկին նշելու համար։ Սակայն պարերի ընթացքում երգչուհին վնասել է ոտքը։
Լուսանկարում, որը հրապարակվել է սոցիալական ցանցում, երեւում է, որ կոճը լրջորեն ուռել է։ «Ինչ-որ մեկը ոլորելով վնասել է ոտքն ու հիմա կաղում է»,- գրել է երգչուհին։