Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժումը կորոնավիրուսով վարակվելուց հետո
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժումը կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին:
«Դեռ բուժվում եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա իրեն զգում եւ արդյոք պլանավորում է դուրս գրվել հիվանդանոցից: Կրեմլի ներկայացուցիչը նաեւ շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին անհանգստանալու համար:
Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր, Պեսկովից բացի, վարակվել էր նաեւ ՌԴ վարչապետը Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան եւ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը վարակվել են կորոնավիրուսով: Յակուշեւը, ինչպես հայտնի էր դարձել մայիսի 8-ին, դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագայում տանը բուժման համար: Լյուբիմովան եւ Ֆալկովն ապաքինվել են եւ վերադարձել աշխատանքի: Ինչ վերաբերում է ՌԴ կառավարության ղեկավարին, ապա, ինչպես հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Միշուստինն առողջանում է եւ արդեն այս շաբաթ կարող է վերադառնալ աշխատանքի: