Մարիա Շարապովան ամուսնանու՞մ է
Հայտնի թենիսիտուհի Մարիա Շարապովան, ով վերջերս հաստատել էր իր և բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի սիրային կապը, ներկա էր Նյու Յորքում կայացած ոճաբան Ֆիլիպ Լիմայի զգեստների ցուցադրությանը:
Մարիա Շարապովան, ով միշտ թաքցնում է իր անձնական կյանքը, այս անգամ էլ ոչ մի հայտարարություն չի արել՝ կապված իր ամուսնության հետ: Շարապովայի ամուսնության հետ կապված խոսակցություններն առաջացել են այն բանից հետո, երբ նրա մատին նշանի մատանի են նկատել, սակայն Մարիան չի հաստատել այն լուրը, որ պատրասվում է ամուսնանալ:
Հիշեցնենք, որ ռուս մարզուհու և բուլղարացի թենիսիստի կապի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ պապարացցիները, Մադրիդի փողոցներից մեկում, նրանց համբուրվելիս են լուսանկարել: Այդ լուսանկարի տակ Շարապովան թողել է հետևյալ մեկնաբանությունը.«Մենք զբոսնում էինք և հրաշալի ժամանակ էինք անցկացնում միասին և մեզ համար անակնկալ էր, որ որևէ մեկը կարող է մեզ լուսանկարել: