Australian Open. Պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց մենախաղում երեք ռուս թենիսիստ դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Մելբուրնում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։
Տղամարդկանց մենախաղում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի հերթական մասնակիցների անունները։ Դանիլ Մեդվեդևը 6-4, 6-3, 6-2 հաշվով հաղթել է Մակենզի Մակդոնալդին։ Հաղթանակ է տարել նաև Անդրեյ Ռուբլյովը։ Կասպեր Ռուդի դեմ խաղում ռուս թենիսիստն առջևում էր 6-2, 7-6(3) հաշվով, երբ նորվեգացին վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել խաղը։
Դեռևս երեկ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անդրեյ Կառացևը, որը 5 սեթում հաղթել էր Ֆելիք Օժե-Ալյասիմին։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ են հասնում երեք ռուս թենիսիստներ։