Հայաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ժամը 15:30-ին անցկացնելու է արտահերթ նիստ. Օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը երկարաձգելու հարցը
Հայաստանի խորհրդարանը մայիսի 14-ին անցկացնելու է արտահերթ նիստ:
Օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը 17:00 երկարացնելու մասին Կառավարության արդեն ուժի մեջ մտած որոշման քննարկումը: Խորհրդարանը պետք է այն ուղղակի ի գիտություն ընդունի՝ քվեարկություն չանցկացնելով:
Նախնական տեղեկություններով՝ նիստը սկսվելու է 15:30-ին: