Արտակարգ ծննդաբերություն. Մասիսի բժիշկները երեխայի ծնդունդը ստիպված են եղել ընդունել տանը
Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5–ին ընդունել է երեխայի ծնունդ արտակարգ պայմաններում։ Այս առնչությամբ ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել։
«05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ` արտակարգ:
Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:
Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:
Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է:
Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:
Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:
Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:
Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:
Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...
Կեցցե´ք…»,– ասվում է գրառման մեջ։