Անի Լորակն ամուսնալուծվու՞մ է
Հայտնի երգչուհի Անի Լորակը հերքել է այն լուրը, թե իբր պատրաստվում է բաժանվել իր ամուսնուց: Վերջերս լրատվամիջոցները հետաքրքիր արագությամբ տարածել են այն լուրը, թե Անի Լորակն ու իր ամուսինը՝ թուրք գործարար Մուրադն ամուսնալուծվում են: «Չար» լրագրողները բաժանման տարբեր պատճառներ են հայտնել՝ ֆինանսական խնդիրներից սկսած մինչև դավաճանություն: Երգչուհին անձամբ հերքել է այդ լուրը՝ասելով.
«Նա ինձ սիրում և վստահում է: Ես նրան թույլ եմ տալիս, որպեսզի ազատ կյանքով ապրի, ինքն էլ՝ ինձ: Այդ վստահության համար նախ պետք է միմյանց շատ սիրել, ինչը մեր դեպքում չպետք է կասկածել»,-ասել է Լորակը: