«Հրաշք մամա». Էմմին՝ որդիների հետ
Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, պատկերված է որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը շորտ է կրում եւ Դիսյնեի ամենահայտնի մկնիկի՝ Միկի մաուսի պատկերով շապիկ։ Ի դեպ, նույնպիսի շապիկներ են կրում նաեւ նրա որդիները։ «Էմմի ջան, հիմա քեզ շաաատ եմ սիրում ոչ այնքան որպես երգչուհի, որքան մի հրաշք մամա»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր շապիկ էր կրում։ Նա առօրյա սանրվածք էր ընտրել, մեղմ շպար։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին մի քանի մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «սեւ ու դեղին»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ էին գրել նրան։ «Էմմի ջան, դու միշտել եղել ես յուրովի ու տարբերվող։ Ես քեզ շատ սիրում եմ։ Դու ուրիշ ես»,- գրել էր օգտատերերից մեկը։