Քրեակատարողական համակարգում եկող տարվա ընթացքում որոշակի խնդիրներ կկարողանանք լուծել. Հրայր Թովմասյան
Եվրոպական դատարանի հետ կապերը բավականին արդյունավետ են, մենք միջին դիրքեր ենք գրավում Եվրախորհրդի անդամ երկրներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով' Նախարարի տեղեկացմամբ անցյալ տարի առաջին ծրագիրը Եվրամիության հետ ինստիտուցիոնալ առումով ավարտել են և ապահովել 95 տոկոս կատարողականություն:
Արդարադատության նախարարը որպես ձեռքբերում մատնանշեց իրավաբանական անձանց գրանցման նոր եղանակը, որը հիմա կատարվում է 10 րոպեում:
Նոտարիատի և ԶԱԳՍ-ի հարցում ձեռքբերումներ կան, սակայն դրանք այս պահին բավարար չեն և պետք է աշխատանքներ տարվեն այս ուղղությամբ հաջողություն գրանցելու համար:
Հրայր Թովմասյանն անդրադարձավ քրեակատարողական համակարգին և նշեց, որ քրեակատարողական համակարգում եկող տարվա ընթացքում կկարողանան լուծել որոշակի խնդիրներ: