Բարբի տիկնիկներ` Ալլա Պուգաչովայի կերպարով
Ալլա Պուգաչովայի երկրպագուները նրա համար յուրահատուկ անակնկալ են պատրաստել: Ռուս ոճաբաններ Վասիլի Բարբեն և Սերգեյ Ամելկովը Ալլա Պուգաչովայի կերպարով բարբի տիկնիկներ են պատրաստել: Պրիմադոննան իր կերպարով ստեղծված բարբի տիկնիկներով կարող է հիանալ առաջիկայում տեղի ունեցող իր համերգի ժամանակ: Ներկայումս Պուգաչովայի կերպարով արդեն 5 բարբի տիկնիկ է պատրաստ: