Բեյոնսեն սպիտակ զբոսանավի վրա է նշել իր ծննդյան օրը
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 4-ին երգչուհի Բեյոնսեն դարձավ 32 տարեկան: Հայտնի երգչուհին այդքան էլ ճոխ չի նշել իր ծննդյան օրը, ինչպես Մադոննան, ով իսկական դիմակահանդեսի էր վերածել իր ծննդյան օրը: Բեյոնսեն ծննդյան տոնը նշել է իր հարազատ ընկերների և ընտանիքի հետ:
Նա մեծ սպիտակ զբոսանավի վրա է նշել իր ծննդյան օրը:
Երգչուհին այդ օր շատ էր լուսանկարվել: Ջեյ Զին և Բեյոնսեն լողացել են միասին: Նրանք իրենց այնպես էին պահում, կարծես նոր սիրահար զույգ լինեին:
Մի խոսքով՝ երգչուհին որոշել է մի լավ հանգստանալ, որպեսզի վերադառնա իր աշխատանքին: Բեյոնսեն պատրաստվում է նոր ալբոմ թողարկել: