Իրանը կբաժանվի տարբեր գոտիների՝ կորոնավիրուսի տարածման համապատասխան
Իրանը կբաժանվի տարբեր գոտիների՝ կորոնավիրուսի տարածման համապատասխան։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունը կիրազեկի մարդկանց այդ շրջանների մասին։ Ներկայում ավելի քան 100 շրջան գտնվում է սպիտակ գոտում, նրանց կրոնական օբյեկտները կարող են կրկին բացվել Առողջապահության նախարարության թույլտվությամբ եւ առողջության պահպանման շուրջ որոշակի խորհուրդներ պահնելու պայմանով։
Ռոհանին առաջիկայում սպիտակ գոտիների ընդյալնման հույս է հայտնել։ Նշելով մետրոյում եւ ավտոբուսներում ծանրաբեռնված ժամերին սոցիալական հեռավորությունը պահպանելու շուրջ վերահսկողության անհնարինության մասին՝ Ռոհանին ասել է, որ որոշում է կայացվել հասարակական տրանսպորտում դիմակներ եւ ձեռնոցներ պարտադիր կրելու մասին՝ հավելելով, որ ներքին գործերի նախարարությունը կհայտնի հետագայում մանրամասները։
Նա նշել է, որ « ձեռնարկությունների բացումը չպետք է հանգեցնի սխալ մեկնաբանության այն մասին, որ կորոնավիրուսը չեզոքացված է»։ «Մենք չենք կարող ասել, երբ բռնկումը կավարտվի»,-հավելել է Ռոհանին՝ նշելով, որ դեռեւս չկա այդ հիվանդության դեմ հաստատված պատվաստանյութ կամ դեղամիջոց։
«COVID-19-ը հաղթահարելու միակ միջոցը սոցիալական հեռավորության եւ առողջությունը պահպանելու միջոցների մասին հիշելն է, սեփական առողջության մասին հոգ տանելն ու այդ միջոցները պահպանելը»։