Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով. նրա շփման շրջանակում վարակվածներ չկան
Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Փառք Աստծո, ուրիշ ոչ ոք չի վարակվել: Բոլոր ինքնամեկուսացվածների թեստերի պատասխանը բացասական է եղել: Մոմավաճառը մոտ 60 տարեկան տղամարդ է, նրա վիճակը այս պահին լավ է»,- ասել է Միքայել եպիսկոպոսը:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 1677 քաղաքացի, 28 պացիենտ մահացել է: