«Մեր սիրելի հարեւաններ, մենք միշտ ձեր կողքին ենք». երգչուհի Տեոնա Կոնտրիձեի ուղերձը՝ հայ ժողովրդին
Հայտնի ջազ-փանք երգչուհի, երաժշտական պրոդյուսեր Տեոնա Կոնտրիձեն Օսմանյան կայսրության կողմից իրականցված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը դիմել է հայ ժողովրդին։
«Մեր սիրելի հարեւաններ, մենք միշտ ձեր կողքին ենք։ Աստված պահապան ձեր ժողովրդին»,- իր Instagram-ում գրել է երգչուհին։
Վառ եւ հմայիչ ջազային երգչուհի Տեոնա Կոնտրիձեն շատ սիրված է ոչ միայն Վրաստանում, այլեւ ամբողջ ԱՊՀ-ում, մասնավորապես՝ Հայաստանում։ Երեւանում նրա վերջին համերգի ժամանակ աստղը նույն բեմում հանդես է եկել երգիչ Մհերի հետ, որը հայտնի է որպես Մհեր Արմենիա։