Ռուսաստանի ԱԴԾ-ն Տյումենի մարզում կանխել է դպրոցի վրա դեռահասի զինված հարձակումը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնաբերել է դպրոցի վրա զինված հարձակում կազմակերպելու նոր փորձ: ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ «ձերբակալվել է Տյումենի մարզի 2001 թվականի ծնված բնակիչը, որը զինված հարձակում է նախապատրաստել մարզի ուսումնական հաստատություններից մեկի վրա»:
Առգրավվել է 18-ամյա դեռահասի մոտ եղած հարթափող որսորդական հրացանը՝ փամփուշտներով, երկու որսորդական դանակ, ամիակային սելիտրա, կապի միջոցներ եւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համացանցային հրահանգներ:
«Հակաիրավական արարքների կատարելու մտադրությունները հաստատվում են ձերբակալվածի եւ վկաների ցուցմունքներով»,- հայտնել են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից: