ԻԻՀ պաշտպանության նախարար. Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը
Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, հաղորդում է Mehr-ը:
«Ամերիկացիները եկել են Պարսից ծոց եւ անհիմն հայտարարություններ են անում անվտանգության մասին: Մենք այստեղ մեր տանն ենք, իսկ նրանք եկել են եւ խնդիրներ ստեղծել այլ երկրների համար»,-ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցում ԱՄՆ 6 ռազմական նավերի մոտ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող 11 արագընթաց մոտորանավ վտանգավոր մանեւրներ է կատարել: