«Դերասանուհի առանց «Օսկարի»»․ Դանա Բորիսովային բռնել են ստի մեջ (վիդեո)
Հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան, կարծես, շատ է ցանկանում կրկին հայտնվել Մալախովի հաղորդման եթերում: Աստղն իր միկրոբլոգի Stories բաժնում ցույց է տվել, թե ինչպես է իր տան բակում՝ խանութի ճանապարհին, անհայտ անձը հարձակվել նրա վրա։ Գլխարկով եւ դիմակով տղամարդն անսպասելիորեն մոտենում է հաղորդավարուհուն եւ բռնում նրա մազերից։ Գործողությունները չարագործը ուղեկցել է հետեւյալ խոսքերով. «Դու ինչու՞ տանը նստած չես»։ Հետո հարձակվողը վազել է, իսկ Բորիսովան նետվել է նրա հետեւից՝ բղավելով, որ նա կոտրել է իր հեռախոսը։
Դանայի վրա հարձակումը ֆեյք է եղել։ Բորիսովան ինքն է սադրել հարձակումը։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Դանան փորձում իր «ներկայացումը»՝ կանաչ բաճկոնով տղային ցույց տալով, թե ինչպես պետք է քաշել նրա մազերից։
Երկրպագուները ծիծաղել են հեռուստահաղորդավարուհու վրա։ «Սցենարիստը հարբած էր, տեսարանը ձախողվեց», «Նա մնացել է հոնքերը սափրվել», «Դերասանուհին առանց «Օսկարի»», «Եվ ծիծաղելի է, եւ տխուր», «Լրիվ ընկել է», — գրել են վրդովված օգտատերերը։
Զգուշացեք! Տեսանյութը պարունակում է ոչ նորմալ բառապաշար։