Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային Կոմունարկայի հիվանդանոցից տեղափոխել են Կրանսոգորոդսկում գտնվող Վիշնևսկու անվան հոսպիտալ
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային Կոմունարկայի հիվանդանոցից տեղափոխել են Կրանսոգորոդսկում գտնվող Վիշնևսկու անվան հոսպիտալ, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը։
Պարբերականին հաջողվել է պարզել, որ անկախ երգչուհու ծանր վիճակից (բժիշկները նրան օրերս են դուրս բերել արհեսատական կոմայի վիճակից) Նադեժդա Գրիգորևնան զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ցանկություն է հայտնել, որում ժամանակին բուժվել են այլ արտիստներ՝ Իոսիֆ Կոբզոնը, Լիդիա Ֆեդոսեևնա-Շուշկինան, ինչպես նաև քաղաքական գործիչներ՝ Բորիս Բերեզովսկին (նա բուժում էր ստանում հեպատիտ Բ-ի դեմ), Ալեքսանդր Ռուցկոյը և այլք։
Սակայն տեղափոխությունից առաջ բժիշկները նրա վիճակի լավացում են արձանագրել, որն արտահայտվել է ջերմության նվազմամբ և թոքերում բասացական դինամիկայի բացակայությամբ։
Նշվում է նաեւ, որ երգչուհին մի շարք այլ հիվանդություններ ունի, այդ թվում հիպերտոնիա եւ վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարում։