Քրիստինա Ագիլերան՝ տղամարդկանց համար նախատեսված ամսագրի շապիկին
Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտնվել է տղամարդկանց համար նախատեսված″Maxim″ ամսագրի շապիկին: Չի կարելի ասել, որ ֆոտոսեսիային երգչուհին համեստ տեսքով է մասնակցել. նա տարբեր զգեստներով է եղել: Երգչուհին ասել է, թե ինչն է իր համար սեքսուալությունը:
«Ամեն ինչ պետք է կանխամտածված լինի, ինչի մասին այժմ շատ երիտասարդ կանայք մոռանում են: Շատերը մտածում են, որ բաց հագուստով ներկայանալը սեքսուալ է համարվում, բայց դա այդպես չէ:
Ես սիրում եմ, երբ տուն եմ գալիս և իմ ամուսինն ինձ համար պանիրով բուտերբրոդ է պատրաստում, մի բաժակ գինի է լցնում և վառում մեկ հատ մոմ: Ես հենց սրա մեջ եմ տեսնում սեքսուալությունը:
Սեքսուալությունը մարդու մեջ պետք է լինի բնատուր»,- ասել է երգչուհին: