Ես վստահ չէի, որ կկարողանամ երգել. Ջենիֆեր Լոպես
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ վստահ չէր իր երաժշտական ունակությունների վրա: 44-ամյա երգչուհին նշել է նաև, որ իր տաղանդին հավատացել է միայն այն ժամանակ, երբ իր զույգերը ծնվեցին. «Միայն իմ փոքրիկների լույս աշխարհ գալուց հետո ես հավատացի իմ հնարավորություններին: Ամենաշատը ես կասկածում էի, որ կկարողանամ երգել: Չնայած այն բանին, որ ես մոտ 70 միլիոն ձայնասկավառակ եմ վաճառել, ինձ միշտ թվում էր, որ ես այդքան էլ լավ չեմ դրսևորում ինձ այդ ասպարեզում»,-ասել է երգչուհին: