Շուտով հայտնի կդառնա երգչուհի Ադելի և ռեփեր "Wiz Khalifa"-ի նոր երգը
Ռեփեր "Wiz Khalifa"-ն հայտարարել է, որ ինքը համագործակցել է երգչուհի Ադելի հետ: Ամերիկացի ռեփերը բրիտանացի երգչուհու հետ երգ է ձայնագրել իր նոր ձայնասկավառակի՝ "Blacc Hollywood"-ի համար, բայց նա վստահ չէ, որ այդ երգը մեծ հաջողություն կունենա: «Ես շատ երգիչների հետ եմ երգեր ձայնագրել իմ առաջիկայում թողարկվող ձայնասկավառակի համար, սակայն դեռ չգիտեմ, թե որ զուգերգը կընդգրկվի նոր ձայնասկավառակում: Ես զուգերգ ունեմ Մայլի Սայրուսի և Ադելի հետ, բայց նաև ցանկություն ունեմ համագործակցելու Լեդի Գագայի հետ»,- ասել է նա:
Իսկ ահա երգչուհի Ադելն իր նոր ալբոմը կթողարկի 2014թ-ին: Ինչպես հայտնում են երգչուհու ընկերները` նա արդեն սկսել է աշխատել ալբոմի վրա: Երգչուհու վերջին երգը "Skyfall"-ն է: