Թուրքիայում օրական թեսթերի քանակը հասցրել են 35000–ի. թուրք նախարար
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը ապրիլի 12–ի օրվա վերջում։
Թուրք նախարարը Twitter–ի իր էջում ներկայացրել է, որ միայն վերջին օրում օրական թեսթերը հասցրել են 35000–ի, որի շնորհիվ ավելի շատ դեպքեր են բացահայտում։
Նա շեշտել է, որ վերջին մեկ օրվա մեջ գրանցել է վարակվածության 4789 դեպք։ «Ապաքինվել է 481 քաղաքացի եւ մահացել 97–ը։ Ընդհանուր գրանցած է 56956 վարակվածության դեպք։ Մահերը ընդհանուր կազմում են 1198 հոգի»,–գրել է Առողջապահության նախարարը։