Վազգեն Ա Վեհափառը սիրում էր նոր ծնված երեխայի բուրմունքը
Մի անգամ Վազգեն Ա Վեհափառը, Մարտիրոս Սարյանը, Ռաֆայել Իսրայելյանը և այլ մտավորականներ ու հոգևորականներ գնացել էին Հաղարծինի վանք:
Քանաքեռից մի քիչ անց նստեցին խոտերին հանգստանալու ու նախաճաշելու:
Ռաֆայել Իսրայելյանը ասաց, որ ամենաշատը սիրում է նոր հնձած խոտի բուրմունքը, Մարտիրոս Սարյանն էլ, թե՝ փռից նոր հանած հացինը, մի հոգևորական էլ ասաց, թե սիրում է խորովածի հոտը:
Պարզվեց, որ Վեհափառն էլ սիրում է նոր ծնված երեխայի բուրմունքը...
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://facebook.com/photo.php?fbid=212677028856020&set=a.153727848084272.3740.153723764751347&type=1&theater