Հարվի Վայնշտեյնը բանտում բուժվել է կորոնավիրուսից
Բռնաբարության եւ սեքսուալ հանցագործությունների համար դատապարտված պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բուժվել է COVID-19 կորոնավիրուսային վարակից, հայտնում է Daily Maily-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Մարտի կեսերին նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական էր։ Աղբյուրի տվյալներով՝ դրանից հետո Վայնշտեյնին մեկուսացրել են՝ կարանտին սահմանելով «Wende» խիստ ռեժիմով բանտում, որը գտնվում է ամերիկյան Նյու Յորք նահանգում։
«Նա ջերմություն եւ հազ է ունեցել։ Տղամարդը թույլ առողջություն ունի»,- հայտնել է պրոդյուսերին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով՝ Վայնշտեյնը տառապում է արյան բարձր ճնշմամբ, դիաբետով, խնդիրներ ունի սրտի ու ողնաշարի հետ։
Աղբյուրը նշել է, որ Վայնշտեյնին հաջողվել է հաղթահարել տենդը եւ ազատվել հազից, ինչից հետո նրան ազատել են 14-օրյա կարանտինից։