Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ...

Ամուսիններով՝ Բաքվի բանտում. Արեգա Շահգելդյանը վերադարձավ, Էդվարդ Շահգելդյանը սպանվեց գերության մեջ

Արեգա և Էդվարդ Շահգելդյանները մինչ արցախյան 44-օրյա պատերազմն ապրում էին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ Պատերազմի ժամանակ ամուսինները հրաժարվել են լքել իրենց տունը, քանի որ համոզված էին՝ ադրբեջանական ուժերը չեն կարող գյուղ հասնել։ Հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողները գերեվարել են ամուսիններին։

Էդվարդ Շահգելդյանը մահացել է գերության մեջ, Արեգան գերությունից վերադարձել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին։

Նրանց դուստրը՝ Գոհարը, որն ապրում էր Շուշիում, ամեն օր զանգահարել ու խնդրել է ծնողներին դուրս գալ գյուղից, սակայն Էդվարդ Շահգելդյանը հրաժարվել է լքել գյուղը։

Գոհարի ամուսինը՝ Վլադիմիրը, մի քանի անգամ գնացել է նրանց հետեւից։ Արեգա Շահգելդյանը հիշում է՝ փեսայի վերջին այցի ժամանակ ուզում էր գնալ մեքենան նստել՝ մտածելով, որ ամուսինը կհետևի իրեն։ «Ինձ ասեց՝ Արեգա՞, էդ գնու՞մ ես, գնում ես ինձ անտեր թողնե՞ս, ու՞ր ես գնում»։ Արեգան իջել է մեքենայից ու մնացել գյուղում՝ ամուսնու հետ։

«1992-ին՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, բոլոր տեղերից գալիս էին Ավետարանոց, Արցախի բոլոր շրջանների բնակիչները՝ համոզված լինելով, որ մեր գյուղում անվտանգ է, հայրս էլ մինչև վերջ էդպես մտածեց»,-ասում է Գոհարը։

Գերությունից վերադարձած Արեգա Շահգելդյանը հիշում է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

Հոկտեմբերի 27-ն էր, ադրբեջանցիներն արդեն հասել էին Ավետարանոց, բնակիչները լքել էին գյուղը։ Արեգան վառարանը փայտ էր գցում, երբ գլուխը բարձրացնելով, ադրբեջանցի երկու զինվորի է տեսնում։ Նրանք կնոջը հրահանգում են տեղից չշարժվել։ Արեգան սկսում է արտասվել, ադրբեջանցիներն ասում են, թե չեն սպանի իրենց։ Տունը տակնուվրա են անում, գտնում նրանց դրամական խնայողությունները, դատարկում սառնարանի պարունակությունը, ապա նրանց ուղեկցում գյուղի մեկ այլ տան հավաբուն, որտեղ ամուսինները գիշերում են։

Առավոտյան տանում են գյուղի վերջում գտնվող մեկ այլ տուն, որտեղ ադրբեջանցիները մի քանի գառ էին մորթել ու ճաշ էին պատրաստում։

«Մենք նստած էինք տան վերջում, բերեցին մեր առաջ ամանով խաշլամա դրեցին, չկերանք, իրենք կերան, խմեցին, ոնց որ քեֆ անեին, էդ գիշերը մի կերպ լուսացրինք, չգիտեինք՝ մեզ հետ ինչ էին անելու, իրենք զինված, մենք՝ առանց զենք, սկի նորմալ քայլել չէինք կարող, առավոտը տարան Բաքու»,- հիշում է Արեգա Շահգելդյանը։

Հոկտեմբերի 29-ին Շահգելդյաններին ու գյուղից գերեվարված ևս 2 տղամարդու տեղափոխում են Բաքու։

Արեգան ասում է, որ ամուսնուն ու համագյուղացիներին ծեծել են մեքենայում, ոտքերով ու զենքի կոթով հարվածել։

Գերության մեջ Արեգա Շահգելդյանը մնացել է 1 ամիս 15 օր։ Այդ ամբողջ ընթացքում ամուսինները մեկ անգամ են հանդիպել։

«Իրար տեսանք, Կարմիր խաչն էր եկել, միջնորդեցին՝ տեսանք, ինքն ինձ ասեց՝ պինդ կաց, ես՝ իրան ու էլ իրար չտեսանք, էդ ա եղել»,-հիշում է կինը։

Բաքվի բանտում նրանք տարբեր խցերում են եղել, չնայած նրան, որ Գոհարին՝ նրանց դստերը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները վստահեցրել էին, թե միասին են, ոչ մի վտանգ չի սպառնում նրանց կյանքին, չեն տանջում, չեն խոշտանգում, սնվում են ժամանակին ու ընդունում իրենց դեղերը։ Երկուսն էլ ճնշման կարգավորման դեղեր էին ընդունում։

Գոհարը նամակներ է գրել գերության մեջ գտնվող ծնողներին, փոխանցել Կարմիր խաչին, բայց Արեգա Շահգելդյանն ասում է, որ ոչ մի նամակ իրեն չի հասել։

«Ես որ Երևանում գնում էի Կարմիր Խաչ, ասում էի՝ ի՞նչ ա պետք ուղարկել, եթե դուք կարող եք, անգամ դեղերն էի առել իրանց, դե մեծ էին, ճնշման դեղեր էին խմում, ասում էին՝ ամեն ինչ կա»,-պատմում է Գոհարը։

Դեկտեմբերի 5-ին Էդվարդ Շահգելդյանը գերության մեջ մահանում է։

Արեգային հայտնում են այդ լուրը։

Դեկտեմբերի 14-ին Արեգա Շահգելդյանին գերիների խմբի հետ տեղափոխում են Հայաստան։ Ընտանիքին հայտնում են նաև, որ Հայաստանին են փոխանցում Էդվարդ Շահգելդյանի մարմինը, բայց նրա փոխարեն Հայաստան են ուղարկում մեկ այլ մարմին:

Երբ Էդվարդի փեսան՝ Վլադիմիրը գնացել է դիակի ճանաչման, աներոջ փոխարեն ուրիշ տղամարդու դի են ցույց տվել։

«Ինձ չթողեցին գնամ, բայց Վլադիկը գնաց դիակի ճանաչման, տեսավ դե որ պապաս չի, ասեցին՝ էս ա միակ դիակը, սա են ուղարկել, հետո իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի միջոցով մի կերպ գտանք հորս մարմինը»,-պատմում է Գոհարը։

Դեկտեմբերի 27-ին Գոհարին զանգահարել ու ասել են, որ հոր մարմինը Հայաստանին է փոխանցվել, ու հարազատները կարող են գնալ Հերացու համալսարանական հիվանդանոցի դիահերձարան՝ դիակի ճանաչման։

Գոհարի պատմելով՝ իրենց ասել են, թե Էդվարդ Շահգելդյանը մահացել է սրտի կանգից, բայց փեսան աներոջ դիակի վրա բռնության բազմաթիվ հետքեր է տեսել, Էդվարդի ամբողջ մարմինը պատված է եղել կապտուկներով։ Ըստ Վլադիմիրի՝ կոտրված է եղել նաև ծնոտը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Հետքին» հայտնել է, որ գերությունից վերադարձած Արեգա Շահգելդյանը Բաքվի բանտում ենթարկվել է հոգեբանական ու ֆիզիկական բռնության, իսկ մահացած Էդվարդ Շահգելդյանի մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր են եղել, եւ մահը վրա է հասել ոչ թե սրտի կանգի, այլ ֆիզիկական բռնության հետեւանքով։

Սիրանուշ Սահակյանը մեզ տրամադրել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն դիակի վրա եղել են բռնության հետքեր։

Սիրանուշ Սահակյանը ադրբեջանցիների արարքները որակում է խաղաղ բնակչության իրավունքների խախտում, քանի որ քաղաքացիական բնակիչները, որոնք վտանգ չեն ներկայացնում, չէին կարող գերեվարվել։

«Էդվարդ Շահգելդյանի մահը փորձել են կապել առողջական վիճակի հետ, ինչն իրականությանը չի համապատասխանում, ամուսնուն սպանել են, դա ծեծի և այլ բռնության հետևանք է եղել, նույն սենյակում պահվել են այլ տարեց քաղաքացիական գերիներ, ընդ որում՝ դին մի քանի օր մնացել է այդ սենյակում և այդպես հոգեբանական բռնություն են գործադրել մյուս գերիների նկատմամբ։ Բոլոր գերիներին վիրավորել են, սննդից են զրկել, հրել են, խփել են, ստորացրել են տարբեր ձևերով, տղամարդու (Էդվարդի-հեղ.) դին ենթարկվել է փորձաքննության, ու կա նաև մահվան պատճառը, դա անկհայտորեն բռնության հետևանք է եղել»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Հ.Գ. Շահգելդյանների ընտանիքն այս պահին բնակվում է Ստեփանակերտում՝ ազգականի տանը, որը պետք է ազատեն հուլիսի 10-ին, քանի որ տունը վաճառվելու է։

Աղբյուրը՝ Հետք

դիտվել է 224 անգամ
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan